Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԱԺ-ն ընդունեց մարզում սննդի ոլորտի գործունեություն իրականացնողների արտոնությունից օգտվելու նախագիծը

ԱԺ-ն ընդունեց մարզում սննդի ոլորտի գործունեություն իրականացնողների 
արտոնությունից օգտվելու նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրենքի նախագիծը, որով առաջարկվում է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարել նաև մարզերում հանրային սննդի ոլորտում շրջանառության 24 մլն դրամի շեմը չգերազանցող գործունեություն իրականացնողներին և ընձեռել նախատեսվող հարկային արտոնությունից օգտվելու հնարավորություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը ԱԺ նիստում ստացավ 119 կողմ ձայն:

«Հարկային օրենսգրքի փոփոխության արդյունքում 2020-ի հունվարին ուժի մեջ է մտնելու միկրոձեռնարկատիրության սուբյեկտի գաղափարը, որով նախատեսվում է մինչև 24 մլն դրամի շրջանառություն ունեցող տարբեր ձեռնարկություններին ազատել տարբեր տեսակի հարկերից: Սակայն կան սահմանափակումներ, թե որոնք են այդ ձեռնարկատիրությունները կամ գործունեության ոլորտները, որոնք կարող են համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ և օգտվել արտոնությունից: ԼՀԿ-ն այս նախագծով առաջարկում է այդ բացառությունների շարքից հանել մարզերում հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնողներին: Այսինքն` մինչև 24 մլն դրամ շրջանառության շեմ ունենալու դեպքում դրանք կազատվեն որոշակի հարկերից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]