Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Իրանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սիրիայի հյուսիսի իրադրությունը

Իրանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սիրիայի հյուսիսի իրադրությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Մոհամադ Ջավադ Զարիֆը եւ Մեւլյութ Չավուշօղլուն հոկտեմբերի 24-ին քննարկել են Սիրիայի հյուսիսի իրադրությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այդ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, Սիրիայի հյուսիսում տիրող իրադրությունը, Աստանայի գործընթացը եւ Սիրիայի Սահմանադրական կոմիտեի գումարումը, ինչպես նաեւ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ»,-ասված Է Իրանի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ:

Նախարարների հանդիպումը տեղի Է ունեցել Բաքվում՝ Սիրիայի հյուսիսի իրադրության շուրջ Ռուսաստանի եւ Թուրքիայի նախարարներ Վլադիմիր Պուտինի ու Թայիփ Էրդողանի բանակցություններից եւ դրանց արդյունքներով ընդունված որոշումներից երկու օր անց, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]