1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Մակրոնը Ֆրանսիայից եվրակոմիսարի պաշտոնի թեկնածու Է առաջարկել նախկին ֆիննախարարին. Reuters

Մակրոնը Ֆրանսիայից եվրակոմիսարի պաշտոնի թեկնածու Է առաջարկել նախկին ֆիննախարարին. Reuters

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Atos ՏՏ-կորպորացիայի գլխավոր տնօրեն եւ հանրապետության Էկոնոմիկայի ու ֆինանսների նախկին նախարար Թիերի Բրետոնին թեկնածությունն Է առաջարկել ներքին շուկայի հարցերի եվրակոմիսարի պաշտոնի համար՝ Եվրախորհրդարանի կողմից մերժված Սիլվի Գուլարի թեկնածության փոխարեն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 24-ին հայտնել Է Reuters գործակալությունը:

Բրետոնը Ֆրանսիայի ֆինանսների նախարարի պաշտոնն զբաղեցրել Է 2005-2007 թվականներին, դասավանդել Է Հարվարդի բիզնեսի դպրոցում:

Եվրախորհրդարանի պատգամավորները սեպտեմբերի 30-ին մերժել են Եվրահանձնաժողովի նոր կազմում պաշտոնների համար Ռումինիայի եւ Հունգարիայի կողմից առաջադրված թեկնածությունները «շահերի կոնֆլիկտի» առկայության կասկածների պատճառով: Ռումինուհի Ռովանե Պլումբը հավակնում Էր տրանսպորտի գծով եվրակոմիսարի պաշտոնին, իսկ Հունգարիայի արդարադատության նախկին նախարար Լասլո Տրոչանին պետք Է զբաղվեր ԵՄ-ի ընդլայնմամբ եւ հարեւանության քաղաքականությամբ:

Հոկտեմբերի 10-ին Եվրախորհրդարանը նույն պատճառով մերժել Է հաստատել Գուլարի թեկնածությունը ներքին շուկայի հարցերի եվրակոմիսարի պաշտոնում: Այդ պատճառով Ուրսուլա ֆոն դեր Լյայենի ղեկավարությամբ Եվրահանձնաժողովի նոր կազմի պաշտոնակալությունը նոյեմբերի 1-ից հետաձգվել Է դեկտեմբերի 1-ը: Նոր Եվրահանձնաժողովում կլինի 27 եվրակոմիսար՝ մեկական՝ ԵՄ-ի յուրաքանչյուր երկրից (բացառությամբ հանրակցությունը լքող Մեծ Բրիտանիայի) , ներառյալ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]