Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Tesla-ն շահույթ է արձանագրել, ինչն անակնկալ է դարձել ֆինանսական վերլուծաբանների համար

Tesla-ն շահույթ է արձանագրել, ինչն անակնկալ է դարձել ֆինանսական վերլուծաբանների համար

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Tesla ամերիկյան ընկերությունը 2019 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներով շահույթ Է արձանագրել 342 մլն դոլարի չափով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում Է ընկերության կորպորատիվ հաշվետվությունը, որը հոկտեմբերի 23-ին հրապարակվել Է նրա կայքում:

CNN հեռուստաընկերությունն ընդգծում Է, որ նման հաջողությունն անակնկալ Է դարձել ֆինանսական վերլուծաբանների համար: Այսպես, նրա տեղեկատվությամբ՝ մասնագետները ձեռնարկատեր Իլոն Մասքի հիմնած ընկերության համար եռամսյակային կորուստներ Էին կանխատեսում 257 մլն դոլարի չափով: Հրապարակված փաստաթղթերի համաձայն՝ Tesla-ի ընդհանուր հասույթը երրորդ եռամսյակում կազմել Է 6,3 մլրդ դոլար: Նախորդ եռամսյակում այդ ցուցանիշը 5,2 մլրդ դոլար Էր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]