Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հ. Քոչարի և Փափազյան փողոցների խաչմերուկի մոտակայքում բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած

Հ. Քոչարի և Փափազյան փողոցների խաչմերուկի մոտակայքում բախվել են 
ավտոմեքենաներ. կա տուժած

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՄՊՐԵՍ: «911» ծառայություն հոկտեմբերի 23-ին, ժամը 23:01-ին  ահազանգ է ստացվել, որ Երևանի Հ. Քոչարի և Փափազյան փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel Combo» մակնիշի (վարորդ՝ Անդրեաս Ս., ծնված 1995 թ.) և «Nissan Teana մակնիշի (վարորդ` Զավեն Գ., ծնված 1994 թ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը (Էլիզաբեթ Գ., ծնված 2015 թ.) տեղի ուժերով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]