Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ «տաք» հետքերով հանցագործությունների բացահայտման հնարավորություն

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ «տաք» հետքերով հանցագործությունների 
բացահայտման հնարավորություն

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ԱԺ պատգամավորներ Արմեն Խաչատրյանի եւ Սիփան Փաշինյանի կողմից շրջանառության մեջ է դրվել «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Դրանով առաջարկվում է օրենսդրորեն թույլատրելի դարձնել Ոստիկանության կողմից հեռախոսային խոսակցությունների վերահսկման (ՀԽՎ) իրականացումը սեփական օպերատիվ-տեխնիկական ենթակառուցվածքներով։ Գործող օրենքով ՀԽՎ-ի օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացումն ապահովում է միայն ԱԱԾ-ում գործող օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչությունը։ «Ոստիկանությանը պետք է տալ այդ տեխնիկական հնարավորությունները, գործիքակազմը, որպեսզի կարողանա անհրաժեշտ վերահսկողություն իրականացնել հեռախոսային խոսակցությունների նկատմամբ եւ շատ կարճ ժամանակահատվածում հնարավորություն ունենա «տաք» հետքերով բացահայտել հանցագործությունները։ Այսօր ոստիկանությունը ստիպված օգտվում է Ազգային անվտանգության ծառայության տեխնիկական հնարավորություններից, ինչը բավականին բացասաբար է ազդում օպերատիվ գործունեության, հրատապության վրա»,- ասում է Արմեն Խաչատրյանը։ Նշենք, որ նախագիծը շուտով կքննարկվի կառավարության կոմիտեի նիստում, որից հետո կուղարկվի Ազգային ժողով»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]