Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Թուրք-սիրիական ճգնաժամի լուծումներն ու շահագրգիռ կողմերը

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Թուրք-սիրիական ճգնաժամի լուծումներն 
ու շահագրգիռ կողմերը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նախօրերին Սոչիում կայացած Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների հանդիպման ժամանակ, թուրքագետ Հայկ Գաբրիելյանի խոսքերով, ըստ էության, ոչ մի  արտասովոր պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Թերթի հետ զրույցում նա նշել է.«Կարելի է ասել՝ գրեթե նույն պայմանավորվածություններն են, ինչ ԱՄՆ-ի հետ»: Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն էլ ամփոփելով՝ ընդգծել է, որ այնպիսի լուծում է գտնվել, որով Թուրքիան իր համար ռազմավարական նշանակություն ունեցող չեզոք տարածք կունենա Սիրիայի հետ սահմանին:

Միջազգայնագետը կարծիք է հայտել, որ հրադադարը տեւական ժամանակ կպահպանվի: Իսկ ԱՄՆ-ի կողմից զորքերի դուրսբերման մասով հիշեցրել է, որ տարիներ առաջ, երբ Դոնալդ Թրամփը դեռեւս նախագահի թեկնածու էր, հստակ ձեւակերպել էր իր մոտեցումները՝ ասելով, որ չի պատրաստվում ամերիկյան զինվորականների կյանքը վտանգել այլ պետությունների, շարժումների, զինված խմբավորումների պայքարի արդյունքում:

Գաբրիելյանն էլ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի պայմանավորվածությունները համադրելով՝ Էրդողանի խոշոր հաղթանակի մասին է բարձրաձայնել, քանի որ կարողացավ Սիրիայի քրդերին զրկել Թուրքիայի նկատմամբ սպառնալիք լինելուց: Նա նաեւ նշել է՝ սիրիայի քրդերը էլի չհասկացան, որ իրենք պարզապես օգտագործվում են տարածաշրջանային գերտերությունների ու ԱՄՆ-ի կողմից»:

Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]