Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Հայաստանի անտառային խնդիրները՝ ըստ բնապահպանների

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Հայաստանի անտառային խնդիրները՝ ըստ 
բնապահպանների

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Անտառների պահպանումն ու վերականգնումը ՀՀ կառավարության գործունեության առաջնահերթություններից են: Մեր երկրի հանձնառությունն է  մինչեւ 2050 թ. կրկնապատկել անտառային մակերեսը:

Բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանը թերթին ասել է. «Ոչ թե պետք է կրկնապատկվի, այլ եռապատկվի, որովհետեւ թվերը սխալ են իրենց ներկայացվել՝ ոչ թե 11.2 տոկոս է, այլ 6.8 տոկոս: 1993 թ. թվերն են դիտարկվել՝ 11.2 տոկոս: Բայց հիմա մենք այդքան անտառ չունենք»: Մյուս կողմից էլ ընդգծում է, որ, իր նշած՝ եռապատկելու համար, անառային ֆոնդում մենք այդքան տարածք չունենք:

Իսկ անտառապահպանության մասով «Հայաստանի կանաչների միություն» ՀԿ նախագահ Հակոբ Սանասարյանը նշել է. «Երկար տարիներ է, ինչ «Հայանտառին» պետական բյուջեից հատկացվում է անհրաժեշտ գումարի միայն 25-30 տոկոսը՝ նրան վերապահելով խնամքի եւ սանիտարական հատման ճանապարհով լուծել աշխատավարձի, խնամքի, պահպանության եւ մյուս հարցերը, երբ հայտնի է, որ այդ հատումները, որտեղ հնարավոր է, տասնամյակներ շարունակ արդեն կատարվել են: Այսինքն՝ կառավարությունը ասում է՝ հատիր անտառը, որ պահպանես ու զարգացնես անտառը»:

Բնապահպան Սիլվա Ադամյանն էլ կարծիք է հայտնել, որ բնապահպանության մասով Հայաստանում իրավիճակ չի փոխվել. «Կրկնվում է ամեն ինչ»: Նա փոփոխության բացակայությունը պայմանավորել է նաեւ օրենքների թերի վիճակով:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]