Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Նոյեմբեր

ՄԱԿ-ն ուշադրության կենտրոնում է պահում իրական մարդկանց իրական խնդրները. Գուտերեշը՝ ՄԱԿ-ի օրվա առթիվ

ՄԱԿ-ն ուշադրության կենտրոնում է պահում իրական մարդկանց իրական խնդրները. 
Գուտերեշը՝ ՄԱԿ-ի օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ուղերձ է հղել ՄԱԿ-ի օրվա առթիվ, որը 1948թ-ից ի վեր նշվում է հոկտեմբերի 24-ին՝ նշանավորելով 1945-ին ուժի մեջ մտած ՄԱԿ-ի Կանոնադրության տարեդարձը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից։

Ուղերձում նշված է. «ՄԱԿ-ի օրն ընդգծում է կազմակերպության՝ 74 տարի առաջ այս օրն ընդունված Կանոնադրության կայուն գաղափարախոսությունը։

Գլոբալ փոթորկալից իրադարձությունների պայմաններում ՄԱԿ-ի Կանոնադրությունը շարունակում է մնալ մեր համընդհանուր բարոյական խարիսխը:

Ներկայիս գերարագ փոփոխություններին զուգընթաց ՄԱԿ-ն իր ուշադրության կենտրոնում է պահում իրական մարդկանց իրական խնդիրները:

Մենք աշխատում ենք արդար գլոբալիզացիայի և կլիմայի փոփոխության դեմ համարձակ գործողությունների համար։

Մենք խթանում ենք մարդու իրավունքներն ու գենդերային հավասարությունը և մերժում ենք ցանկացած տեսակի ատելություն:

Մենք հետամուտ ենք խաղաղության պահպանմանը՝ միաժամանակ ցուցաբերելով կենսական նշանակության օգնություն զինված հակամարտության մեջ հայտնված միլիոնավոր մարդկանց:

Ուժեղացնելով երկրներին տրվող աջակցությունը՝ Միավորված ազգերի կազմակերպությունն ինքնին դառնում է ավելի արձագանքող և ավելի հաշվետու։

Հաջորդ տարի լրանում է կազմակերպության 75-ամյակը: Այս ուղենշային պահը վճռական է միասին կերտելու մեր ապագան:

Կոչ եմ անում ձեզ միանալ այս հանձնառությանը:

Եկե՛ք միասին բարելավենք «մեր՝ ժողովուրդների» բարեկեցությունը:

Շնորհակալություն»։

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ