Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Նոյեմբեր

Էլեկտրոնային հաղորդագրության ոլորտում փոփոխություն այս պահին չկա. նախարար

Էլեկտրոնային հաղորդագրության ոլորտում փոփոխություն այս պահին չկա. նախարար

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանից հետաքրքրվեց էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում արխիվների պահպանման ստանդարտների հարցով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, նախարարն ի պատասխան նշեց, որ ՀԾԿՀ-ի կողմից ընդունված փոփոխություն այս պահին չկա. հարցը վերաբերում է զուտ տեխնիկական կանոնակարգին։

«Պետք է միջոցներ ձեռնարկվեն, որպեսզի տեղեկությունները որոշ ժամանակ պահպանվեն։ Այստեղ ուրիշ խնդիր կա. դա փոքր օպերատորների վրա հավելյալ դրամային բեռի ավելացումն է, որովհետև 2 տարի ինֆորմացիան պահպանելու համար համապատասխան սարքեր պետք է ունենալ», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նա։

Գորգիսյանն ավելացրեց, որ ոլորտային նորարարությունները կարող են հանգեցնել ինտերնետ հասանելիության նվազման, ծառայությունների գների բարձրացման։ 

«Ամեն ինչ արվում է ոլորտային խնդիրներից խուսափելու համար»,- պատասխանեց նախարարը:

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ