Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Նոյեմբեր

«Հարավկովկասյան երկաթուղիներ»-ի ղեկավարները 10 տոկոսով կբարձրացնեն աշխատավարձերը

«Հարավկովկասյան երկաթուղիներ»-ի ղեկավարները 10 տոկոսով կբարձրացնեն 
աշխատավարձերը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության ղեկավարները պատրաստակամություն են հայտնել 10 տոկոսով բարձրացնել աշխատավարձերը: Այդ մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով Գյումրիի դեպոյի աշխատակիցների գործադուլի մասին հարցին:

«Խնդիրը Հարավկովկասյան երկաթուղու և աշխատակիցների միջև է, սակայն մենք աջակցում ենք խնդրի կարգավորմանը: Պետք է գալ ընդհանուր եզրահանգման, ակտիվ քննարկումներ են տեղի ունենում։ Խնդիրն այս պահին լուծված չէ։ Վաղը պատրաստվում եմ հանդիպել գործադուլավորների խմբի հետ։ Հարավկովկասյան երկաթուղու մեր գործընկերներն իրենց հերթին պատրաստակամություն են հայտնել 10 տոկոսով բարձրացնել աշխատավարձերը», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց նախարարը՝ ավելացնելով, որ կողմերին պետք է բերել ընդհանուր հայտարարի, գտնել ոսկե միջինը։




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ