1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է անվանի թավջութակահար, մանկավարժ Վահրամ Սարաջյանի ընտանիքին

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է անվանի թավջութակահար, մանկավարժ 
Վահրամ Սարաջյանի ընտանիքին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը անվանի թավջութակահար, մանկավարժ Վահրամ Սարաջյանի մահվան կապակցությամբ ցավակցել է նրա ընտանիքին ու հարազատներին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ նախագահի ցավակցական խոսքում նշված է. «Խոր ցավով տեղեկացա, որ կյանքից հեռացել է անվանի թավջութակահար, մանկավարժ Վահրամ Սարաջյանը։ Սերելով հայտնի Սարաջևների ընտանիքից՝ դաշնակահար, կոմպոզիտոր Գեորգի Սարաջևի և երգչուհի Աննա Սարաջյանի որդին իր բարձր կատարողական արվեստով աշխարհի տարբեր համերգասրահներում երկար տարիներ հիացմունք է պատճառել հանդիսատեսին՝ արժանավոր կերպով պահելով մեր ժողովրդի անունն ու հայ մշակույթի պատիվը:

Վահրամ Սարաջյանի յուրաքանչյուր բեմել ու համերգ վարպետության ինքնատիպ դաս էր ունկնդրի համար։ Նա միշտ կհիշվի որպես բարձրաճաշակ երաժիշտ և արվեստի նվիրյալ, ով ծանրակշիռ ներդրում ունի դասական երաժշտության հանրահռչակման և տարածման շնորհակալ գործում»: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]