Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Կլինեն բոլորի կողմից ընդունելի լուծումներ. վարչապետն անդրադարձավ իրացման գոտիներին առնչվող խնդրին

Կլինեն բոլորի կողմից ընդունելի լուծումներ. վարչապետն անդրադարձավ իրացման 
գոտիներին առնչվող խնդրին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ իրացման գոտիների հետ կապված և բնակիչների կողմից բարձրացված հարցերի լուծումները պետք է լինեն բոլորի կողմից ընդունելի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վարչապետը հայտնեց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հարցին:

Պատգամավորը ներկայացրեց Ֆիրդուսի 17 շենքի բնակիչների կողմից ուղարկված նամակը, որոնց թաղամասը համարվում է իրացման գոտի: «Ըստ էության, այս մարդիկ, հանդիսանալով գույքի սեփականատեր, սահմանափակված են իրենց գույքը օգտագործել, օրինակ՝ վաճառել: Օտարող կազմակերպության ներկայացուցիչները բանավոր առաջարկել են գին, որի հետ քաղաքացիները համաձայն չեն»,-ասաց Պապոյանն ու այս հարցում հետաքրքրվեց կառավարության դիրքորոշմամբ:

Վարչապետը նշեց, որ այդ հարցերով զբաղվում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ով այս պահին Վրաստանում է: Նա հորդորեց նամակը փոխանցել, ու իրենք համապատասխան ընթացք կտան դրան: Սակայն Փաշինյանը շեշտեց՝ քաղաքացիների իրավունքները կպաշտպանվեն:

«Իրացման գոտու շրջանակներում, որքան գիտեմ, բավականին մեծ թվով բնակարաններ, տարածքներ արդեն իրացվել են: Եվ եթե զուտ վիճակագրորեն համեմատենք նախկինի հետ, կտեսնեք, որ գների էական ու շոշափելի փոփոխություններ են տեղի ունեցել»,-ասաց վարչապետն ու հավելեց՝ վերջին մեկ ու կես տարվա ընթացքում դա առաջին ահազանգն է, որ այդ հարցում ինչ-որ խնդիր կա: Նա նշեց՝ շատ հստակ պատասխան չի ուզում տալ պատգամավորի կողմից բարձրացված կոնկրետ հարցին, քանի որ չգիտի, թե ինչ տարածք է և իրականում ինչ արժե: Փաշինյանը նկատեց՝ միշտ գնողն ուզում է գնել հնարավորինս էժան, վաճառողը՝ վաճառել հնարավորինս թանկ: Նա նշեց՝ քաղաքական շեշտադրումն այն է, որ Հյուսիսային պողոտայի ծրագրով սեփականության վերաբաշխման ժամանակ կիրառված մոտեցումները չեն լինի:

«Բայց օրենսդրական դաշտի պայմաններում ու տրամաբանության սահմաններում պետք է լինեն լուծումներ, որոնք ընդունելի կլինեն բոլորի կողմից»,-եզրափակեց վարչապետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]