Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վերին Գետաշենում իրականացվում է սուբվենցիոն երկու ծրագիր

Վերին Գետաշենում իրականացվում է սուբվենցիոն երկու ծրագիր

ԳԱՎԱՌ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղում ՀՀ կառավարության կողմից հաստատված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատվում է երկու թաղամասերի 5 փողոց եւ կառուցվում ոռոգման ջրատարի ներքին ցանց: Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, շինարարական աշխատանքները մեկնարկել են սեպտեմբերից եւ կավարտվեն մինչեւ տարեվերջ: Ասֆալտապատման աշխատանքներն ավարտին են մոտենում  2 թաղամասերի 5 փողոցներում՝ 1200 գծամետր երկարությամբ եւ 6200 քառակուսի մետր մակերեսով: Շինարարության պայմանագրային արժեքը կազմել է 60 միլիոն 480 հազար դրամ, որի 60 տոկոսը տրամադրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Վերին Գետաշենի համայնքապետարանը: Սուբվենցիոն երկրորդ ծրագրով կառուցվում է ոռոգման ջրատարի ներքին ցանց 2477 գծամետր երկարությամբ: Շինարարության պայմանագրային արժեքը կազմել է 33 միլիոն 123 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Վերին Գետաշենի համայնքապետարանը:Շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա սեպտեմբերից եւ կավարտվեն մինչեւ տարեվերջ:

«Ասֆալտապատվող ճանապարհների եզրերի ջրահեռացման համակարգերն էլ եթե հաշվենք, որտեղ տեղադրվել եւ վերատեղադրվել է 510 գծամետր կիսախողովակ, ապա ստացվում է, որ համայնքում կառուցվող ոռոգման ներքին ցանցի երկարությունը հասնում է 3 կիլոմետրի: Այն մի կողմից կրճատելու է ջրի կորուստները, մյուս կողմից՝ պաշտպանում միջհամայնքային ճանապարհները քայքայումից: Համայնքի անունից մեր երախտագիտությունն ենք հայտնում ՀՀ կառավարությանն ու Գեղարքունիքի մարզպետին՝ համայնքի համար կենսական կարեւորության այս ծրագրերը իրականացնելու համար: Այդ 5 փողոցներն իրենց գոյության ընթացքում առաջին անգամ են ասֆալտապատվում, ու պատկերացրեք մեր համայնքի բնակիչների ուրախ տրամադրությունը, որ այսուհետ քայլելու կամ երթեւեկելու են բարեկարգ փողոցներով»,-ներկայացրեց Տիգրան Մուրադյանը: Հոկտեմբերի 22-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այցով եղել է Վերին Գետաշեն համայնքում՝ դիտարկելու սուբվենցիոն ծրագրերի ընթացքը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]