Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Boeing-ը եռամսյակային շահույթի կրկնակի կրճատում Է արձանագրել

Boeing-ը եռամսյակային շահույթի կրկնակի կրճատում Է արձանագրել

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2019 թվականի երրորդ եռամսյակում Boeing-ի զուտ շահույթը տարեկան արտահայտությամբ նվազել Է երկու անգամ 737 MAX ինքնաթիռների շահագործման արգելման պատճառով: Այն կազմել Է 1,167 մլրդ դոլար կամ մեկ բաժնետոմսի հաշվով 2,05 դոլար՝ մեկ տարի առաջվա 2,363 մլրդ դոլարի կամ մեկ բաժնետոմսի հաշվով 4,07 դոլարի դիմաց, ասված Է ընկերության հաշվետվության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ընկերության եռամսյակային հասույթը նվազել Է 21 տոկոսով՝ մինչեւ 19,98 մլրդ դոլար:

Մատակարարումները պակասել են մինչեւ 62 մեքենա՝ մեկ տարի առաջվա հուլիս-սեպտեմբերի 190-ի դիմաց:

737 MAX-ի թռիչքներն ամբողջ աշխարհում արգելել են մարտին՝ երկու ավիաաղետներից հետո: Ընկերությունում ակնկալում են, որ այդ օդանավի թռիչքները կթույլատրվեն 2019 թվականի չորրորդ եռամսյակում, եւ այդ մոդելի արտադրությունը հնարավոր կլինի ամսական 42 միավորից 2020 թվականի վերջին հասցնել 57-ի»,-ասված Է հաղորդագրության մեջ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]