1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հոկտեմբերի 24-ին սպասվող իրադարձությունները

Հոկտեմբերի 24-ին սպասվող իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, կկայանա ՀՀ կառավարության հերթական նիստը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի «Հաղթանակ» ենթակայանի բացման արարողությանը: 

Կանցկացվի Մոսկվա-Բիշքեկ-Երևան-Մինսկ-Նուր-Սուլթան տեսակամուրջը: Անդրադարձ կկատարվի ԵԱՏՄ շրջանակում փոխգործակցությանը:

Կովկասի ինստիտուտը կազմակերպում է «Իմ Ղարաբաղը» գրքի շնորհանդեսը: Գրքի հեղինակը՝ Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն, լրագրող և գրող Մարկ Գրիգորյանն է:

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը, հրավիրված ասուլիսում, կխոսի Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված գործընթացից:

Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում            կներկայացվի Աիդա Ազնավուր-Գարվարենցի «Փոքր եղբայր» ինքնակենսագրական գրքի հիման վրա ստեղծված «Աղբարիկս. Ազնավուրների ոդիսականը» թատերերգությունը:

Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա Չայկովսկու անվան դպրոցի 80-ամյակին նվիրված հոբելյանական երեկո:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայքէջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]