Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նախարարը պարզաբանեց բուհերից Հայոց լեզվի, գրականության և պատմության դասավանդումը հանելու հարցը

Նախարարը պարզաբանեց բուհերից Հայոց լեզվի, գրականության և պատմության 
դասավանդումը հանելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանյան բուհերում Հայոց լեզվի, Հայ գրականության և Հայոց պատմության առարկաների դասավանդումը ոչ թե հանվելու է, այլ կրելու է հայեցողական բնույթ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին խորհրդարանում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին:

Նախարար Հարությունյանը նախ նշեց, որ հարցը քննարկվում է:

«Դրանք ծրագրից չեն հանվում, խոսքը պարզապես դրանց պարտադիր ուսուցման բնույթի մասին է: Ընդհանուր տրամաբանությունն այն է, որ մեր աշակերտները 12-ամյա կրթության ժամանակ բավարար գիտելիք են ստանում և հայոց լեզվից, և հայ գրականությունից, և պատմությունից: Եվ, ըստ էության, ծրագրերի մեծ մասում դրանց կրկնությունը ազդում է մասնագիտական ծրագրի բովանդակության և որակի վրա»,-ասաց Հարությունյանը:

Նա շեշտեց՝ այդ հարցը վաղուց է քննարկվել: Բուհերն իրենց հայեցողությամբ կարող են այդ առարկաները ներառել ծրագրում: Նախարարը վստահություն հայտնեց, որ շատ բուհեր կներառեն, սակայն այդ առարկաների դասավանդումը պարտադիր բնույթ չի կրի: Հարությունյանը շեշտեց՝ հաճախ մասնագիտական ֆակուլտետներում դժգոհում են, որ ուսանողները շատ ավելի ժամանակ են կորցնում պարտադիր առարկաների վրա, որոնք անցնում են դպրոցներում և մասնագիտականին քիչ ժամանակ է մնում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]