Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

ԿԳՄՍ նախարարությունը դերասանների բեմական հնարավորություններն ընդլայնելու ծրագրեր է առաջակում

ԿԳՄՍ նախարարությունը դերասանների բեմական հնարավորություններն ընդլայնելու 
ծրագրեր է առաջակում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերասանների մարմինը հղկելու, նրանց  ֆիզիկական հնարավորությունները զարգացնելու  նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջ է քաշել «Սոմո» պլաստիկ հետազոտությունների թատրոն-լաբորատորիայի ստեղծման  գաղափարը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին հոկտեմբերի 23-ին լրագրողների հետ զրույցում ասաց նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

«Թատրոններում առկա է հղկված մարմնի,  գեղագիտական շարժման բացը: Մենք խնդիր ունենք վերադարձնել մարմինը թատրոն: Այդ նպատակով նախաձեռնում  ենք միջոցառումներ, որոնք դառնալու են լաբորատոր հարթակներ և նպաստելու են դերասանների ֆիզիկական հնարավորությունների զարգացմանը»,-ասաց նա:

Խզմալյանի խոսքով` 21-րդ դարն ունիվերսալ դերասանի դարաշրջան է, և պահանջված են լինելու այն արտիստները, որոնք տիրապետում են տարբեր թատերական ժանրերի տեխնիկաների և կարող են կատարել թե’ մնջախաղի, թե’ դրամատիկ, թե’ երաժշտական և այլ թատրոնների ռեժիսորների առաջադրած խնդիրները:

Նախարարի տեղակալն անդրադարձավ նաև ժամանակակից պիեսներին ու նշեց, որ իրականացնելու են «ԼոգոսԼաբ» նախագիծը, որի շրջանակում  դրամատուրգները, ռեժիսորները, դերասանները կարող են քննարկումներ անել, կյանքից վերցված դրվագները բեմադրել, նոր նյութեր, նոր սցենարներ ստեղծել:

«Այդպես  ուժեղացնելու ենք նաև խոսքի կշիռը թատրոնում: Հաճախ ենք ասում, որ տարբեր պիեսները, սցենարներր հետաքրքիր են գաղափարի տեսանկյունից, բայց տեխնիկապես իրագործելի չեն, որովհետև դրամատուրգները երբեմն չեն ճանաչում բեմական տարածքի առանձնահատկությունները և հանդիսատես-թատրոն կապը: Այս հարթակում նման հարցերը կարող են քննարկվել ու լուծվել»,-ասաց Խզմալյանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]