Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Դրամաշնորհ տրամադրելիս ԿԳՄՍ-ն առաջնահերթությունը տալու է կրթական բաղադրիչ ունեցող նախագծերին

 Դրամաշնորհ տրամադրելիս ԿԳՄՍ-ն առաջնահերթությունը տալու է կրթական 
բաղադրիչ ունեցող նախագծերին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ներկայացնելու է դրամաշնորհային ծրագրի նոր պայմանները: Նախագծերն ընտրելիս հանձնաժողովի անդամներն առավելություն են տալու այն ծրագրերին, որոնք կրթական բաղադրիչ ունեն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հոկտեմբերի 23-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

«Կրթական բաղադրիչի առկայությունը չափանիշ է, որ մենք լուրջ մոտենանք այդ հայտին: Հավանաբար, մրցույթն անցկացնելու ենք երկու փուլով: Մի անգամ հայտը կուսումնասիրվի, իսկ երկրորդ փուլում կհրավիրենք հեղինակներին շնորհանդեսներ կազմակերպելու: Այդպես  հանձնաժողովի անդամները հնարավորություն կունենան հարցեր ուղղել նրանց ու հասկանալ բոլոր նրբությունները»,-շեշտեց Խզմալյանը:

Նա ընդգծեց, որ խիստ է դրվելու այն հարցը, թե տվյալ նախագիծն ինչ տևական ազդեցություն կարող է ունենալ երկրի ճանաչելիության, միջազգային վարկանիշի բարձրացման, նոր միջազգային կապեր հաստատելու տեսակետից:

«Մենք պետք է այնպիսի պայմաններ առաջարկենք դրամաշնորհների իրականացման գործում, որոնք ճանապարհներ բացեն պրոֆեսիոնալ հանրության համար, քանի որ նախկինում գործող դրամաշնորհային  ծրագրի պայմաններում մեզ են դիմում պատահական կազմակերպություններ, կասկածելի հեռանկարներ ունեցող նախագծեր»,-ասաց նախարարի տեղակալը:

Խզմալյանի կարծիքով՝ տարիների շարունակ ՀՀ մշակույթի նախարարությունը ստանձնել է իր ուժերից վեր սոցիալական բեռ, սոցիալական պատասխանատվություն` աշխատելով բավարարել բոլորի պահանջները և աջակցել բոլորին, արդյունքում չի կարողացել իսկապես արժեք ներկայացնող խմբերին, ստեղծագործություններն հանրայնացնել ու դուրս բերել միջազգային շուկա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]