Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Նոյեմբեր

ՆԱՏՕ-ում մեկնաբանել են Ռուսաստանի եւ Թուրքիայի հուշագիրը Սիրիայի վերաբերյալ

ՆԱՏՕ-ում մեկնաբանել են Ռուսաստանի եւ Թուրքիայի հուշագիրը Սիրիայի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները հոկտեմբերի 24-ին եւ 25-ին կայանալիք բանակցություններում կքննարկեն Սիրիայի հյուսիս-արեւելքի իրադրությունը, ընդսմին դաշինքը վաղաժամ Է համարում ՌԴ-ի եւ Թուրքիայի պայմանավորվածությունները գնահատելը: Այդ մասին հոկտեմբերի 23-ին հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Կարծում եմ, որ այժմ վաղ Է գնահատել համաձայնագրի հետեւանքները, որը ձեռք Է բերվել Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահների միջեւ»,- հոկտեմբերի 23-ին ասել Է նա լրագրողներին: Դրա հետ մեկտեղ Ստոլտենբերգը նշել Է, որ Սիրիայի հյուսիս-արեւելքում հրադադարի համաձայնագիրը, որն ավելի վաղ կնքվել Էր ԱՄՆ-ի միջնորդությամբ, հակամարտության քաղաքական լուծման հիմքն Է: «Մենք տեսանք, որ կարելի Է շարժվել դեպի քաղաքական լուծում… Հարկավոր Է, որ մենք ավելի առաջ շարժվենք Սիրիայում իրական, բանակցային, քաղաքական լուծում ունենալու համար»,-ասել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




RSS x
БелТА

youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ