Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արա Խզմալյանը մշակույթի ոլորտում օրենսդրական բարեփոխումների խնդիր է տեսնում

 Արա Խզմալյանը մշակույթի ոլորտում օրենսդրական բարեփոխումների խնդիր է 
տեսնում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը մշակութային քաղաքականության զարգացման համար կառուցվածքային և համակարգային փոփոխությունների անհրաժեշտություն է տեսնում: Նրա համոզմամբ`օրենսդրական բարեփոխումներ են պետք` կապված Աշխատանքային օրենսգրքի, «ՊՈԱԿ-ների մասին» օրենքի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Խզմալյանն ասաց հոկտեմբերի 23-ին լրագրողների հետ զրույցում:

«Մենք նաև հաստիքային աշխատողների խնդիր ունենք. օրենքի պահանջից ելնելով` տարիներ շարունակ տարբեր մշակութային կառույցները ծանրաբեռում ենք անարդյունավետ ռեսուրսով և մեր ՊՈԱԿ-ների տնօրեններից պահանջում ենք բարձր արդյունք. ինչպե՞ս. մի կողմից սոցիալական խնդիր կա, իսկ մյուս կողմից` մասնագիտական»,-ասաց նա:

Նախարարի տեղակալը նշեց, որ ժամանակն է հասկանալ մենք գնում ենք ոլորտի մասնագիտացմանն ընդառաջ, ՊՈԱԿ-ների տնօրեններին աջակցելուն ու նրանց հանդեպ պահանջները բարձրացնելուն, թե շարունակում ենք իներցիոն ձևով պետական ռեսուրսը փոշիացնել:

Խզմալյանը խոսեց նաև կադրային խնդրի մասին` ընդգծելով, որ ցանկանում են բարեփոխումներ անել, ցանկանում են, որ սերնդափոխություն լինի, բայց պարզվում է, որ այնքան էլ հարուստ չենք լավ կադրերով: «Կա գեղարվեստական ղեկավարների, դիրիժորների ինստիտուտների ճգնաժամ: Լավ դիրիժորները հաճախ են շրջագայում, նրանք չեն կարող անընդհատ մնալ մի կառույցում: Նրանց փոխարինելու խնդիր է առաջանում»,-ընդգծեց փոխնախարարը:

Արա Խզմալյանը տեղեկացրեց, որ վերոնշյալ և մի շարք այլ հարցերի վերաբերյալ ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկումներ են իրականացվում, հստակ ձևակերպվում են խնդիրները, որպեսզի առաջարկվեն դրանց լուծումները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]