Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պլանային գազանջատումներ Տավուշի և Գեղարքունիքի մարզերում

Պլանային գազանջատումներ Տավուշի և Գեղարքունիքի մարզերում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 24-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 18.00-ն կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Գետափնյա, Կալինինի փողոցների գազասպառողների, «Դիլի» ՍՊԸ-ի, «Դիլիջան Ինտերնեյշնլ Սքուլ Օֆ Արմենիա» հիմնադրամի, «Դիլիջան առողջարան» ՓԲԸ-ի, «Հրանիկ Թումանյան», «Ասյա Ավետիսյան» ԱՁ-ների, «Դիլիջանի թիվ 1 մանկապարտեզ», «Դիլիջանի թիվ 3 մանկապարտեզ» ՊՈԱԿ-ների, ՀՀ կենտրոնական բանկի դպրոցի և սպորտ համալիրի, ժամը 09.00-ից մինչև ժամը 18.00-ն՝ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի գազասպառողների գազամատակարարումը:

«Տեղեկացնում ենք նաև, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 24-ին ժամը 08.00-ից մինչև հոկտեմբերի 25-ի ժամը 18.00-ն  կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի, Կարճաղբյուր, Ծովակ, Լճավան, Մաքենիս, Լուսակունք, Խաչաղբյուր, Ակունք, Մեծ Մասրիկ, Շատջրեք, Սոտք գյուղերի գազասպառողների, Վարդենիսի տարածաշրջանում գործող ԱԳԼՃԿ-ների և հանրային կազմակերպությունների գազամատակարարումը: Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում  ենք պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ   լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]