Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ավստրիան 750 հազար եվրո կհատկացնի Սիրիայի խաղաղ բնակչության պաշտպանության համար

Ավստրիան 750 հազար եվրո կհատկացնի Սիրիայի խաղաղ բնակչության պաշտպանության համար
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիեննան 750 հազար եվրո կհատկացնի Սիրիայի խաղաղ բնակչության պաշտպանության համար: Այդ մասին հոկտեմբերի 23-ին հայտնել Է Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդեր Շալենբերգը: Համապատասխան որոշումն ընդունվել Է կառավարության նիստում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Սիրիայում իրադրությունն օրհասական Է եւ արագ գործողություններ Է պահանջում: Ավստրիան հետեւողականորեն շարունակելու Է Սիրիայի խաղաղ բնակչության պաշտպանությանն ուղղված իր ջանքերը: Ամենից կարեւորն Է՝ բաց պահել հումանիտար օգնության մատակարարման ուղիները, չնայած Թուրքիայի ռազմական գործողություններին»,-հայտարարել Է Շալենբերգը, որի խոսքը մեջբերել Է Ավստրիայի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]