Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մասիս Մայիլյանը հանդիպել է Ամերկայի հայկական համագումարի պատվիրակության հետ

Մասիս Մայիլյանը հանդիպել է Ամերկայի հայկական համագումարի պատվիրակության 
հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հոկտեմբերի 23-ին  ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին և կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից, ողջունելով հյուրերին՝ Մասիս Մայիլյանը բարձր է գնահատել ԱՀՀ գործունեությունը՝ ուղղված ԱՄՆ-ում Արցախի շահերի պաշտպանությանը, Արցախի և սփյուռքի միջև հարաբերությունների ամրապնդմանը և, ընդհանուր առմամբ, համահայկական օրակարգի հարցերի առաջմղման համար։ Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է համատեղ ջանքերի շարունակականության կարևորությունը՝ ուղղված Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանը։

Երախտագիտություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Էնթոնի Բարսամյանը ընդգծել է, որ Արցախի շահերի պաշտպանությունը և տարբեր հարցերի շուրջ հանրապետության դիրքորոշումը ԱՄՆ պետական և հասարակական շրջանակներին ներկայացնելը ԱՀՀ գործունեության առաջնահերթ ուղղություններից մեկն է։

Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել կարծիքների փոխանակում Արցախի Հանրապետության ԱԳՆ և ԱՀՀ միջև հետագա համագործակցության վերաբերյալ։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am