Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Նոյեմբեր

ԿԳՄՍՆ-ն հայտարարում է «Երիտասարդական մրցանակաբաշխություն-2019» ծրագրի մեկնարկը

ԿԳՄՍՆ-ն հայտարարում է «Երիտասարդական   մրցանակաբաշխություն-2019»  ծրագրի 
մեկնարկը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության,  մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Երիտասարդական   մրցանակաբաշխություն-2019»  ծրագրի մեկնարկը

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, ծրագրի նպատակն է հանրային կյանքին  երիտասարդների մասնակցության խթանումը, ՀայաստանիՀանրապետության սոցիալ-տնտեսական  զարգացման խնդիրների   լուծման գործընթացներում   երիտասարդների  ներգրավվածության մակարդակի  բարձրացումը, որն իրականացվում է տվյալ տարվա ընթացքում նշանակալի հաջողություններ ցուցաբերած երիտասարդների, երիտասարդական խմբերի և երիտասարդական հասարակական կազմակերպությունների խրախուսման,նրանց ձեռքբերումների արժևորման միջոցով:

Մրցանակաբաշխությունն անցկացվում է հետևյալ անվանակարգերում՝
1) Երիտասարդ բժիշկ,
2) Երիտասարդ բնապահպան,
3) Երիտասարդ գյուղատնտես,
4) Երիտասարդ գիտնական,
5) Երիտասարդ մշակութային գործիչ/կոլեկտիվ,
6) Հայրենիքի երիտասարդ պաշտպան,
7) Երիտասարդական աշխատող,
8) Երիտասարդ մարզիկ,
9) Երիտասարդ հայրենադարձ,
10) Երիտասարդ գործարար,
11) Տարվա երիտասարդ:

Հայտերն ընդունվում են առցանց՝ https://youthaward.am/ կայքի միջոցով, մինչև ս. թ. նոյեմբերի 23-ը ներառյալ։ Առցանց հայտը կարող է լրացնել յուրաքանչյուր անձ՝ առաջարկելով 2019 թվականի ընթացքում իրենց նշանակալի ձեռքբերումներով աչքի ընկած 16-30 տարեկան երիտասարդների, երիտասարդական խմբերի (խմբի անդամներից առնվազն մեկը պետք է լինի երիտասարդ) թեկնածություններ՝ նշված 11 անվանակարգերից յուրաքանչյուրում:

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ