1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մոսկվան Անկարայի հետ քննարկում Է C-400-ի լրացուցիչ մատակարարումները

Մոսկվան Անկարայի հետ քննարկում Է C-400-ի լրացուցիչ մատակարարումները


ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը եւ Թուրքիան քննարկում են C-400 հակաօդային պաշտպանության համակարգի լրացուցիչ մատակարարումները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 23-ին Սոչիում «Ինտերֆաքս»-ին հայտնել Է «ՌոսօբորոնԷքսպորտ»-ի ղեկավար Ալեքսանդր Միխեեւը:
Նրա խոսքով՝ ներկայում Մոսկվան եւ Անկարան արդեն քննարկում են «օպցիոնը, ֆինանսական մոդելը, մատակարարումների ժամկետները»:
Բացի այդ, ռուս մասնագետները թուրք զինվորականներին սովորեցնում են օգտագործել այն տեխնիկան, որն արդեն մատակարարվել Է, հավելել Է Միխեեւը: «Ուսուցման ծրագրի ավարտից հետո թուրքական կողմը համալիրը կդնի մարտական հերթապահության»,-ասել Է պետական ընկերության ղեկավարը:
Հունիսի վերջին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել Է, որ Թուրքիային C-400-ի մատակարարման պարտավորագիրը նախատեսում Է տեխնոլոգիաների մասնակի փոխանցում:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]