Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՄԻՊ-ն ու Բուլղարիայի դեսպանատունը մեկնարկում են աշխատանքային իրավունքների իրազեկման ծրագիր

ՄԻՊ-ն ու Բուլղարիայի դեսպանատունը մեկնարկում են աշխատանքային 
իրավունքների իրազեկման ծրագիր

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում հոկտեմբերի 22-ին  տեղի է ունեցել աշխատանքային իրավունքների պաշտպանության և աշխատակազմի կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրի մեկնարկային միջոցառում։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ծրագիրն իրականացնում է Հայաստանում Բուլղարայի դեսպանատան աջակցությամբ։

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը բացման խոսքում կարևորել է Բուլղարիայի դեսպանության հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը և այն ծրագրային ուղղությունները, որոնցով նախատեսվում է համագործակցություն։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է աշխատանքային իրավունքների իրազեկման աշխատանքներ, մասնավորապես՝ հասարակության շրջանում ուղեցույցների, տեղեկատվական թերթիկների տարածում, տեսանյութերի պատրաստում, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացում։

ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովան հույս է հայտնել, որ ինչպես նախորդ ծրագիրը, որն ուղղված էր սպառողների իրավունքների պաշտպանությանը, այնպես էլ նոր ծրագիրը դրական արդյունք կունենա աշխատանքային իրավունքների պաշտպանության ոլորտում։

Մարդու իրավունքների պաշտպանը այս ոլորտում կարևորել է նաև հասարակական կազմակերպությունների, պետական մարմինների ու լրագրողների հետ համատեղ աշխատանքը դրական արդյունքի հասնելու համար:

Միջոցառման ժամանակ Պաշտպանի ներկայացուցիչները ներկայացրել են Հայաստանում աշխատանքային իրավունքների պաշտպանության վիճակը, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվող բողոքների քննարկման արդյունքում վեր հանված համակարգային խնդիրները։

Համատեղ իրականացվող ծրագրի ընթացքում Պաշտպանը հանդես կգա նաև արտահերթ զեկույցով, որտեղ  կամփոփվի  աշխատանքային իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող օրենսդրական և գործնական խնդիրները, ինչպես նաև կներկայացնի համապատասխան առաջարկություններ դրանց լուծման ուղղությամբ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]