Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Նոյեմբեր

ԱԺ-ն ընդունեց երթևեկության խախտումները նկարելու և ոստիկանությանն օնլայն փոխանցելու նախագիծը

ԱԺ-ն ընդունեց երթևեկության խախտումները նկարելու և ոստիկանությանն օնլայն 
փոխանցելու նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց երթևեկության կանոնների խախտումները նկարահանելու և հավելվածի միջոցով ոստիկանությանը փոխանցելու օրենքի նախագիծը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ`«Իմ քայլը» խմբակցության» պատգամավորներ Արմեն Փամբուխչյանի ու Սիսակ Գաբրիելյանի հեղինակած «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը խորհրդարանում ստացավ  83 կողմ, 24 դեմ և 3 ձեռնպահ ձայներ: 

Նախագծով առաջարկվում է քաղաքացիներին հնարավորություն տալ տեսանկարահանել ճանապարհային երթևեկության խախտումները և օնլայն ռեժիմով փոխանցել ոստիկանությանը: Տեսանյութն արձանագրած քաղաքացու տվյալները գաղտնի են լինելու:

Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում առաջարկների հիման վրա նախագծում կատարվել էին որոշակի փոփոխություններ: Մասնավորապես, սահմանվել է, որ կառավարությունը կսահմանի ամսական և տարեկան առավելագույն չափը, որով միևնույն քաղաքացուն հնարավորություն կտրվի միևնույն անձի նկատմամբ ուղարկել էլեկտրոնային հաղորդագրություն: Այսինքն` լինելու է սահմանափակում: Ինչպես ավելի վաղ հայտնել էր Սիսակ Գաբրիելյանը՝ կառավարության հետ նախնական քննարկման արդյունքում կսահմանվի, երևի, ամսական ոչ ավել, քան 1 և տարեկան ոչ ավել, քան 10 էլեկտրոնային հաղորդում՝ 1 անձի կողմից միևնույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ:

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ