Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արմեն Սարգսյանը մասնակցել է Ճապոնիայի կայսեր գահակալության առիթով կազմակերպված ընդունելությանը

Արմեն Սարգսյանը մասնակցել է Ճապոնիայի կայսեր գահակալության առիթով 
կազմակերպված ընդունելությանը
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը Ճապոնիայի նոր կայսր Նարուհիթոյի գահակալության առիթով Տոկիո ժամանած բազմաթիվ հյուրերի, այդ թվում՝ թագավորական ընտանիքների, պետությունների ու կառավարությունների ղեկավարների, այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ մասնակցել են կայսեր գահակալության առիթով կազմակերպված հանդիսավոր ընդունելությանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է միապետին գահակալության առթիվ։

Հայաստանի Հանրապետության նախագահը հանդիսավոր տոնակատարության շրջանակում զրույցներ է ունեցել Իսպանիայի Թագավոր Ֆելիպե Վեցերորդի, Ուելսի արքայազն Չարլզի, Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի, Ավստրիայի Հանրապետության Դաշնային նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենի, Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի, Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Միշել Տեմերի, Մոնտենեգրոյի նախագահ Միլո Ջուկանովիչի, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեերենբեկովի, Ճապոնիայի կայսեր գահակալության արարողությանը Ֆրանսիան ներկայացնող՝ երկրի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ։ 

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]