Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը «բաց տեղեր» Է նշել Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ ձեռք բերված պայմանավորվածություններում

ԱՄՆ-ը «բաց տեղեր» Է նշել Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ ձեռք բերված պայմանավորվածություններում
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ ձեռք բերված պայմանավորվածություններում կան բազմաթիվ «բաց տեղեր»: Այս պնդմամբ, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, Կոնգրեսում հանդես Է եկել Սիրիայի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նրա կարծիքով՝ Մոսկվան «լղոզված պարտավորություններ» Է ստանձնել: Ջեֆրին պարզաբանել Է, թե տեղյակ չԷ՝ արդյոք Ռուսաստանն արդյունավետ մեթոդներ ունի համաձայնեցված շրջաններից քրդերի հեռանալուն հասնելու համար:
Այդուհանդերձ, նա նշել Է, որ Մոսկվայի եւ Անկարայի համաձայնությունը «Թուրքիային հետ կպահի առաջ շարժվելուց»:
Անկարան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի նրա պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի Սոչիում կայացած հանդիպումից հետո դադարեցրել Է ռազմական գործողությունը Սիրիայում: Բանակցությունները, այդ թվում՝ դեմառդեմ, տեւել են ավելի քան վեց ժամ: Կողմերի ստորագրած փոխըմբռնման հուշագրի կետերից մեկում նշվում Է, որ Սիրիայի Թել Աբյադ եւ Ռաս Էլ Այն սահմանամերձ քաղաքների միջեւ կպահպանվի անվտանգության գոտին: Ընդսմին Սիրիայի հյուսիսային տարածքները վերահսկող քրդական կազմավորումները սահմանից հետ կքաշվեն մինչեւ 32 կիլոմետր:
Հոկտեմբերի 23-ին ժամը 12:00-ից տարածաշրջան կմտցվեն ռուսական ռազմական ոստիկանությունը եւ սիրիացի զինծառայողներ, բայց թուրքական գործողության գոտուց դուրս: Նրանք կօժանդակեն քրդական ուժերի դուրսբերմանը: Ընդհանուր առմամբ քրդերին 150 ժամ Է տրվում Սիրիայի խորքը հեռանալու համար, այսինքն՝ մինչեւ հոկտեմբերի 29-ի ժամը 18:00-ն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]