Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արթուր Ջավադյանը հանդիպել են Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրենի հետ

Արթուր Ջավադյանը հանդիպել են Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր 
տնօրենի հետ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտվել է ՀՀ պատվիրակության այցը ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոն, որին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի 2019 թվականի տարեկան ժողովի վերջին օրը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հանդիպել են Արժույթի միջազգային հիմնադրամի նորընտիր գործադիր տնօրեն Կրիստալինա Գեորգիևայի հետ։

Հանդիպման ընթացքում հայկական կողմը շնորհավորել է տիկին Գեորգիևային ԱՄՀ տնօրենի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Բարձր է գնահատվել ԱՄՀ դերը զարգացող երկրների, այդ թվում՝ Հայաստանի տնտեսության կայունացման հարցում։

Քննարկվել են ներկայումս ԱՄՀ հետ համատեղ իրականացվող ծրագրերը, Հայաստանի տնտեսության զարգացման հեռանկարներն ու մարտահրավերները, տարածաշրջանային հնարավորությունները։

Հանդիպման վերջում Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը տիկին Գեորգիևային հրավիրել է Հայաստան՝ ԱՄՀ հետ համատեղ իրականացվող համաժողովներից մեկին մասնակցելու համար։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]