Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Նոյեմբեր

Հոկտեմբերի 23-ին սպասվող իրադարձությունները

Հոկտեմբերի 23-ին սպասվող իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Այսօր՝ հոկտեմբերի 23 –ին, Մատենադարանում կկայանա «Նարեկացիական ընթերցումներ» 5-րդ միջազգային գիտաժողովի բացումը: Ամենամյա գիտաժողովին կմասնակցեն նարեկացիագիտության ասպարեզում առաջատար մասնագետներ:

Լրագրողների հետ կհանդիպի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Նա կներկայացնի մշակութային  քաղաքականության հիմնական ուղղությունները:

 Սիրիահայերի և տեղացիների աջակցության ծրագրի շրջանակում ստեղծվել է «ԻՐԻՍ» բիզնես ինկուբատորը: Մասնագետները մանրամասներ կներկայացնեն նոր նախաձեռնության մասին:

Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպերի տարածաշրջանային պատվիրակությունը կայցելի Շիրակի մարզ ծանոթանալու Գյումրու տեխնոլոգիական կենտրոնին:

Մամուլի ասուլիսով հանդես կգա Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թեւան Պողոսյանը: Նա կխոսի ներքաղաքական իրավիճակի եւ Արցախյան բանակցային գործընթացի հնարավոր զարգացումների մասին։

 

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայքէջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ