1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Համաթուրքական համերաշխության ներքին անհամերաշխությունը

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Համաթուրքական համերաշխության 
ներքին անհամերաշխությունը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Ժամանակին գրել էինք, որ համաթուրքական մեծ պատերը նաեւ մեծ ճաքեր ունեն: Տարիներ շարունակ «նախաթուրք» հասկացողության կռիվ կա թյուրքական երկրներում:

Իհարկե, թուրքերն իրենց են միանշանակ համարում «թյուրքական գենի կրող», սակայն, դրա հետ համաձայն չեն հատկապես թուրքմենները, որոնց նախկին նախագահ Սափարմուրադ Նիյազովը Թուրքմենբաշի էր կոչվում եւ գրել էր թուրքմենների ազգային եւ հոգեւոր գաղափարախոսությունը: Անգամ Թուրքիայում բնակվող թուրքմեններն են «վերեւից նայում» թուրքերին: Սա սկզբունքային վեճ է, որ կարող է հակամարտության տանել:  Թուրքմենբաշի՝ բոլոր թուրքմենների հայր, այսպես էին անվանում արդեն հանգուցյալ նախագահին Թուրքմենստանում: Նա, ով կառավարեց երկիրը 21 տարի, որպես «ազգի հայր» ավելի հեռուն գնաց, օրացույցային անուններն անգամ անվանափոխեց՝ հունվարը թուրքմենբաշի էր կոչվում, ինչպես իրեն էին անվանում, ապրիլը նրա մոր անունն էր կրում, իսկ սեպտեմբերը` ռուխնամա, ինչպես վերնագրված է նրա հեղինակած ազգային ու հոգեւոր գիրքը:

Թուրքմենական պաշտամունքը այնքան խորն էր թափանցել, որ Սափարմուրադ Նիյազովին փոխարինողը՝ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, սահմանադրական փոփոխություններին զուգահեռ, որպեսզի կարողանա շարունակել երկարաժամկետ պաշտոնավարել, սկիզբ դրեց իր անձի պաշտամունքին՝ մոռացության մատնելով Թուրքմենբաշու պաշտամունքը: Այնպես, ինչպես Թուրքիայի նախագահ Էրդողանն է անում Աթաթուրքի պաշտամունքը նսեմացնելու առումով: Թուրքմենստանի նոր առաջնորդին շնորհվեց Արկադագ՝ համայն թուրքմենների պաշտպանի տիտղոսը, որը պիտի վերաճեր համայն թյուրք տեսակի պաշտպանի:

ժամանակին Հեյդար Ալիեւն էր ջանքեր գործադրում Ադրբեջանը թուրքական կենտրոն դարձնել, ադրբեջանցիներին էլ «թուրքական սկզբնաղբյուր», ինչը շատ արագ ձախողվեց…»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]