Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Նոյեմբեր

Ամերիկայի հայկական համագումարը ողջունել է հայկական արմատներով կոնգրեսականի կոչ-նամակը

Ամերիկայի հայկական համագումարը ողջունել է հայկական արմատներով 
կոնգրեսականի կոչ-նամակը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի հայկական համագումարը ողջունել է կոնգրեսական Աննա Գ. Էշուի՝ «Հարգելի գործընկեր» նամակը, որը կոչ է անում աջակցել Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ H.Res.296 բանաձևին: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին համագումարից:

«Իմ ընտանիքի անդամները եղել են զոհերի թվում: Իմ մայրը իմ տատի հետ փախել է Հայաստանից, իսկ հայրս՝ ասորի քրիստոնյա, քշվել է Մերձավոր Արևելքից: Երկուսն էլ ողջ կյանքի ընթացքում կրել են Օսմանյան թուրքերի վայրագրությունները: Կոնգրեսի որպես միակ հայկական- ասորական արմատներով անդամ, ես կոչ եմ անում ձեզ՝ հարգել այն անթիվ անհատներին և միանալ ձեր 112 կոլեգաներին` օժանդակելու բանաձևին, որը պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը»,- նշում է Էշուն:

Էշուն կոնգրեսի միակ հայ-ասորի անդամն է: Կոնգրեսում իր ողջ գործունեության ընթացքում նա մշտապես աջակից է եղել Հայոց ցեղասպանության ճանաչմանը և ամբողջ աշխարհում կրոնի ազատությանը:

 Նա շնորհակալություն է հայտնել ամերիկահայ համայնքի և Ամերիկայի հայկական համագումարին՝ Հայոց ցեղասպանության  ճանաչման նպատակով ակտիվ աջակցության համար:   Համագումարի՝ Կոնգրեսի հետ հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը նշել է, որ համագումարը ողջունում է կոնգրեսականի ջանքերը և կշարունակի առաջ մղել օրենսդրության ընդունումը:

Ավելի վաղ՝ ապրիլին կոնգրեսականներ Ադամ Շիֆը և Գուս Բիլիրակիսին Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր բանաձև ներկայացնելու նախաձեռնությամբ էին հանդես եկել: Նախագիծը միտված է Հայոց ցեղասպանության հերքումը մերժելուն, ԱՄՆ կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու հիշատակմանը, Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածության բարձրացման կարևորությանը  նմանատիպ հանցագործությունները հետագայում կանխելու առումով:

 

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ