Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Շատ ուրախ եմ, որ իմ լավ ընկերը հաղթեց ընտրություններում. Փաշինյանը շնորհավորել է Թրյուդոյին

Շատ ուրախ եմ, որ իմ լավ ընկերը հաղթեց ընտրություններում. Փաշինյանը շնորհավորել 
է Թրյուդոյին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր լավագույն մաղթանքներն է հղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին՝ խորհրդարանական ընտրություններում նրա ղեկավարած Լիբերալ կուսակցությունը հաղթանակի և պաշտոնավարումը շարունակելու առիթով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետն այս մասին գրառում է արել իր «Ֆեյսբուք»-ի էջում:

«Շատ ուրախ եմ, որ իմ լավ ընկերը՝ Ջասթին Թրյուդոն, հաղթեց ընտրություններում եւ շարունակելու է ղեկավարել բարեկամ Կանադան։ Լավագույն մաղթանքներս, սիրելի Ջասթին»,-նշել է վարչապետը:

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի Լիբերալ կուսակցությունը հաղթանակ Է տարել խորհրդարանական ընտրություններում, բայց չի կարողանա կազմել մեծամասնության կառավարություն: Հրապարակված տվյալների համաձայն՝ լիբերալները հաղթել են 338 ընտրատարածքներից 158-ում՝ ստանալով ընտրողների ձայների 33,2 տոկոսը: Կանադայի Պահպանողական կուսակցությունն աջակցություն Է ապահովել 120 ընտրատարածքում (34,3 տոկոս):Երրորդ տեղում «Քվեբեկի դաշինքն» Է, որն ընտրությունները շահել Է 32 ընտրատարածքում (8,7 տոկոս): Կանադայում մեծամասնության կառավարություն կազմելու համար հաղթող կուսակցությանն անհրաժեշտ Է ընտրությունները շահել առնվազն 170 ընտրատարածքում: Այսպիսով, երկրում կազմվելու Է փոքրամասնության կառավարություն:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]