Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կառավարությունը 1.5 մլրդ դրամ վերադարձրել է տնտեսավարող սուբյեկտներին

Կառավարությունը 1.5 մլրդ դրամ վերադարձրել է տնտեսավարող սուբյեկտներին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը ավելացված արժեքի հարկի դեբետների վերադարձի որոշման շրջանակում 1,5 միլիարդ դրամ է վերադարձվել 2006 տնտեսվարող սուբյեկտի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին իր «Ֆեյսբուք»-ի էջում տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ուրախ եմ տեղեկացնել, որ ԱԱՀ դեբետների վերադարձի որոշման շրջանակում երեկ 1,5 միլիարդ դրամ է վերադարձվել 2006 տնտեսվարող սուբյեկտի, որոնց դեբետի մնացորդը կազմել է մինչեւ 5 միլիոն դրամ՝ ներառյալ»,-նշել է վարչապետը

Նրա վստահեցրել է՝ դեբետի վերադարձի գործընթացը կշարունակվի:

Ավելի վաղ ՀՀ Ազգային ժողովը ընդունել էր կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր ավելի քան 56 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկի դեբետային մնացորդները վերադարձնել տնտեսավարողներին: Օրինագծով առաջարկվում էր ԱԱՀ-ի վերադարձման նորմը կիրառել ԱԱՀ-ի բոլոր դեբետային գումարների վրա՝ ըստ էության հնի և նորի որևէ տարանջատում չդնելով:Պետությունը վերադարձի  պարտավորությունն ունի շուրջ 2835 հարկ վճարողների նկատմամբ: Նրանցից 2571-ը գործող են, որոնց նկատմամբ պետության ունեցած պարտքը կազմում է 50 մլրդ 748 մլն դրամ

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]