Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Բաբաջանյանը խիստ կարևորում է հոկտեմբերի 27-ի դեպքերի իրական ու ամբողջական բացահայտումը

Բաբաջանյանը խիստ կարևորում է հոկտեմբերի 27-ի դեպքերի իրական ու ամբողջական 
բացահայտումը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը 1991-ի հոկտեմբերի 27-ի դեպքերի բացահայտման համար կարևորում է թե Ազգային ժողովի, թե նոր իշխանության կողմից համապատասխան պայմանների ապահովումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բաբաջանյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ հայտարարությունների ժամին:

«Հոկտեմբերի 27-ի հետևանքները չենք հաղթահարվել մինչև օրս, քանի որ այդ օրվա ոճրագործությունը մեր պետության վրա թողել է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքական լրջագույն ազդեցություններ: Դրանք չեն հաղթահարվել, քանի որ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունն իրականում չի բացահայտվել: Մենք որպես նոր Հայաստանի ԱԺ-ի պատգամավորներ, որպես նոր Հայաստանի օրենսդիր իշխանություն, քաղաքական ու բարոյական պարտք ունենք հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակի առաջ: Մենք պետք է կարողանանք երկրի զարգացման ընթացքը վերադարձնել այն հանգրվանին, որում այն կանգ է առել հոկտեմբերի 27-ի դավադիր կրակոցներով: Մենք պարտք ու պատասխանատվություն ունենք ապահովել պայմաններ՝ հոկտեմբերի 27-ի իրական ու ամբողջական բացահայտման համար»,-ասաց Բաբաջանյանը:

Նրա կարծիքով՝ ցավոք այդ խնդիրն անգամ ձևակերպված չէ Հայաստանի քաղաքական օրակարգում: Բաբաջանյանի համոզմամբ՝ Հայաստանի նոր իշխանությունը պարտավոր է ցուցաբերել համապատասխան ու համարժեք քաղաքական կամք ու հանձնառություն՝ ձեռնամուխ լինելու հոկտեմբերի 27-ի իրական ու ամբողջական բացահայտմանը: Նա նշեց՝ միայն այդ դեպքում հնարավոր կլինի մտածել Հայաստանի զարգացման ու առաջընթացի մասին:

1999-ի հոկտեմբերի 27-ին ՀՀ ազգային ժողովում ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչությանը զոհ են գնացել 8 պետական գործիչներ,այդ թվում ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]