1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Վարդանյանն առաջարկում է դեմ քվեարկել ԱԱԾ և ոստիկանության պետերին առնչվող նախագծին ու լրամշակել այն

Վարդանյանն առաջարկում է դեմ քվեարկել ԱԱԾ և ոստիկանության պետերին առնչվող 
նախագծին ու լրամշակել այն

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն առաջարկում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության՝ ԱԱԾ և ոստիկանության պետերի պաշտոնները քաղաքական համարելու մասին օրենքի նախագծերի փաթեթը համալրելու, հստակեցնելու նպատակով դեմ քվեարկել դրան և այն հետ ուղարկել երկրորդ ընթերցմամբ քննարկման առաջարկությունների փուլ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վարդանյանը այս մասին հայտնեց ԱԺ լիագումար նիստում Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկմանը:

Վարդանյանը հիշեցրեց, որ «Իմ քայը» խմբակցությունը կողմ է արտահայտվել նախագծի ընդունմանը: Նա վերահաստատեց իրենց այն մոտեցումը, որ այդ մարմինների ղեկավար կազմում նշանակումների ազատականացումն այն լուծումն է, որը հնարավորություն կտա ԱԱԾ-ում և  ոստիկանությունում ունենալ պրոֆեսիոնալ և վստահելի ղեկավար կազմ: «Երկրորդ ընթերցմամբ քննարկմանը հանձնաժողովում անդրադարձանք մի շարք հարակից օրենքների, որոնցում փոփոխության կարիք կարող է առաջանալ: Եվ այս փոփոխությունների կատարումը կարող է ամբողջական դարձնել այս նախագծերի փաթեթը: Չէինք ցանկանա, որ կանոնակարգումը լիներ՝ հաշվի չառնելով այն բոլոր հարակից իրավական ակտերը, որոնցում ևս հնարավոր է փոփոխությունների անհրաժեշտություն լինի: Եվ ելնելով սրանից, նիստից հետո խորհրդակցելով նաև նախագծի հեղինակի հետ և անցկացնելով խորհրդակցություններ հանգեցինք հետևյալ եզրակացությանը՝ մեզ լրացուցիչ ժամանակ է պետք, որ կարողանանք հավուր պատշաճի ներկայացնել նախագիծ»,-ասաց Վարդանյանը:

Նա առաջարկեց խորհրդարանին դեմ քվեարկել նախագծերի փաթեթին: Վարդանյանը հիշեցրեց ԱԺ կանոնակարգով սահմանվում է, որ եթե նախագիծը չի ընդունվում, ապա քվեարկությունից անմիջապես հետո հիմնական զեկուցողը կարող է առաջարկել ԱԺ որոշմամբ նախագծի քննարկումը վերադարձնել գրավոր առաջարկների ներկայացման փուլ, որը քվեարկության է դրվում առանց քննարկման: Արդյունքում նա նախագծի հեղինակին առաջարկեց այս նորմով առաջնորդվելով, նման առաջարկ ներկայացնել ԱԺ-ին, որ վերադառնան երկրորդ ընթերցման առաջարկների ներկայացման փուլ:

Էդմոն Մարուքյանը նկատեց, որ եկել են մի իրավիճակի, որ քաղաքական մեծամասնությունը պետք է դեմ քվեարկի, որ հետ գնան առաջինից երկրորդ ընթերցմամբ կարգավիճակ: «Մենք պատրաստ ենք դրան: Եվս 2 շաբաթում կստանանք գրավոր առաջարկներ, սակայն այդ խնդիրը չլուծելու այլընտրանք չունենք հիմա: Կամ էլ պետք է  հետ գնանք կառավարության կառուցվածքը փոխելուն»,-նշեց նա:

ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկել էր Ազգային անվտանգության ծառայության  տնօրենի և ոստիկանապետի համար պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջներ սահմանել:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]