Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Նոյեմբեր

Փոխոստիկանապետը կողմ չէ ոստիկանապետի պաշտոնը քաղաքական դարձնելուն

Փոխոստիկանապետը կողմ չէ ոստիկանապետի պաշտոնը քաղաքական դարձնելուն

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը կողմ չէ ոստիկանապետի պաշտոնը քաղաքական դարձնելուն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քոչարյանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով ԱԱԾ և Ոստիկանության ղեկավարների համար պատգամավորի չափանիշներ սահմանելուն:

«Ոստիկանության կարծիքը չի համընկնում նախագծի հեղինակների կարծիքի հետ: Մենք մեր կարծիքն ունենք Ոստիկանության կազմակերպման և գործունեության կարգի վերաբերյալ ու ռազմավարության ծրագրի հրապարակումից հետո բոլորը կկարողանան ծանոթանալ դրան: Դրանում մանրամասն հիմնավորել ենք` ինչպես ենք տեսնում Ոստիկանության կառուցվածքը, ինչպես ենք պատկերացնում նրա նկատմամբ քաղաքական վերահսկողության մեխանիզմները»,- նշեց Քոչարյանը:

Նրա խոսքով՝ նախագիծը պայմանավորված է քաղաքական նպատակահարմարությամբ, որն իրավիճակային լուծումներ է առաջարկում:

ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է նախագիծ, որով առաջարկել է Ազգային անվտանգության ծառայության  տնօրենի և ոստիկանապետի համար սահմանել պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջներ կամ, այլ կերպ ասած, այդ պաշտոնները համարել քաղաքական:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ