Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Նոյեմբեր

Սուրեն Պապիկյանն ընդունել է Լիոնի փոխքաղաքապետ Ժորժ Կեպենեկյանին

Սուրեն Պապիկյանն ընդունել է Լիոնի փոխքաղաքապետ Ժորժ Կեպենեկյանին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Լիոնի փոխքաղաքապետ Ժորժ Կեպենեկյանի գլխավորած պատվիրակությանը: 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ջերմորեն ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարար Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հայ-ֆրանսիական հարաբերությունների առկա մակարդակը և ընդգծել ապակենտրոն փոխգործակցության շարունակաբար զարգացնելու անհրաժեշտությունը: Նախարարը, որպես միջտարածաշրջանային համագործակցության արդյունքային օրինակ մատնանշելով Էջմիածնի և Իսի լե Մուլինոյի միջև ստորագրված «խելացի քաղաքների» վերաբերյալ համագործակցության պայմանագիրը շեշտել է, որ սա առկա չիրացված հնարավորությունների միայն փոքր հատվածն է: 

Ժորժ Կեպենեկյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ՏԻՄ ակտիվության, համայնքներում տնտեսության զարգացման, վարչատարածքային բարեփոխումների և այլ թեմաներով քննարկումներ ու փորձի փոխանակում իրականացնելու նպատակով առաջարկել նոյեմբեր ամսին Լիոնում կազմակերպել համատեղ հանդիպմում Հայաստանի և Ֆրանսիայի քաղաքային իշխանությունների մասնակցությամբ:

Դրականորեն արձագանքելով առաջարկին՝ նախարար Պապիկյանը կարևորել է տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման բնագավառներում Ֆրանսիայի երկարամյա և հաջողված փորձը և նշել, որ այն տեղական առանձնահատկությունների հաշվառմամբ կարող է ներառվել վարչատարածքային բարեփոխումների գործընթացում:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ