Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջիմի Քարթերին հոսպիտալացրել են կոնքի կոտրվածքի պատճառով

ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջիմի Քարթերին հոսպիտալացրել են կոնքի կոտրվածքի պատճառով
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջիմի Քարթերին հիվանդանոց են տեղափոխել կոնքոսկրերի կոտրվածքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը:
ԱՄՆ-ի 39-րդ նախագահի ներկայացուցիչը հայտնել Է, որ 95-ամյա Քարթերը վնասվածք Է ստացել՝ ընկնելով Ջորջիայի նահանգում գտնվող իր տանը:
Մայիսին Քարթերը հիվանդանոցում Էր հայտնվել ազդրոսկրի վզիկի կոտրվածքով, որը նույնպես ստացել Էր ընկնելու հետեւանքով:
Քարթերը ԱՄՆ-ի նախագահն Է եղել 1977-1981 թվականներին: Նա ամենամեծ տարիքին Է հասել ԱՄՆ-ի նախկին բոլոր նախագահների թվում: Քարթերը վերջին տարիներին հաջող բուժում Է անցել ուղեղի քաղցկեղի դեմ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]