Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Պուտինը եւ Էրդողանը Սոչիում քննարկում են Սիրիայի իրադրությունը

Պուտինը եւ Էրդողանը Սոչիում քննարկում են Սիրիայի իրադրությունը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել Է, որ Սիրիայում իրադրությունն այժմ սրված Է, բոլորը դա տեսնում են եւ հասկանում, ուստի այդ հարցի շուրջ Ռուսաստանի եւ Թուրքիայի կոնսուլտացիաները շատ պահանջված են, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

Երկու երկրների ղեկավարների բանակցությունները հոկտեմբերի 22-ին տեղի են ունենում Սոչիում ՌԴ նախագահի նստավայրում:

«Տարածաշրջանի իրադրությունը շատ լարված Է, մենք բոլորս դա տեսնում ենք, հասկանում, ես կարծում եմ՝ մեր այսօրվա հանդիպումը, մեր կոնսուլտացիաները շատ պահանջված են: Ցանկանում եմ հույս հայտնել, որ ռուս-թուրքական հարաբերությունների այն մակարդակը, որը ձեռք Է բերվել վերջին ժամանակներս, իր դերը կխաղա այն բոլոր բարդ հարցերի կարգավորման գործում, որոնք այսօրվա դրությամբ առկա են տարածաշրջանում, եւ թույլ կտա պատասխաններ գտնել բոլոր, նույնիսկ շատ բարդ հարցերին՝ ի շահ ինչպես Թուրքիայի, այնպես Էլ Ռուսաստանի եւ տարածաշրջանի բոլոր երկրների»,-ասել Է Պուտինը Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ նեղ կազմով բանակցություններում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]