Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Կրեմլն ակնկալում Է, որ Էրդողանը Պուտինին կհայտնի Սիրիայում Թուրքիայի հետագա պլանների մասին

Կրեմլն ակնկալում Է, որ Էրդողանը Պուտինին կհայտնի Սիրիայում Թուրքիայի հետագա պլանների մասին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրեմլն ակնկալում Է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում կայանալիք բանակցությունների ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կհայտնի «Խաղաղության ակունք» ռազմական գործողության անցկացման իր հետագա պլանների մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

«Ռուսաստանը ցանկանում Է քննարկել իրավիճակը Սիրիայի հյուսիս-արեւելքում, ավելի լավ հասկանալ տեղի ունեցող իրադարձությունները, տեղեկատվություն ստանալ Թուրքիայի պլանների մասին եւ այն համադրել Սիրիայում քաղաքական կարգավորման առաջմղման ընդհանուր պլանների հետ»,-լրագրողներին հայտնել Է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նա հայտարարել Է, որ Սիրիայի շուրջ Ռուսաստանի եւ Թուրքիայի ղեկավարների առաջիկա բանակցությունները բարդ են լինելու: «Թեմաները շատ են, բանակցությունները շատ բարդ են լինելու, դա ակներեւ Է»,-ասել Է Պեսկովը եւ հավելել, որ առաջիկա զրույցը չի կարող կարճ տեւել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]