Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ավելի քան 7 հազար սիրիացի փախստական Է Իրաք ժամանել մեկ շաբաթում

Ավելի քան 7 հազար սիրիացի փախստական Է Իրաք ժամանել մեկ շաբաթում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավելի քան 7 հազար սիրիացի փախստական Է ժամանել Իրաք Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողությունից հետո անցած մեկ շաբաթվա ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, բրիֆինգում հայտնել Է ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչության (ՄԱԿ-ի ՓԳԿՎ) պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Մախեչիչը:

«Այն բանից մեկ շաբաթ անց, երբ Սիրիայից առաջին փախստականները ժամանեցին Իրաք, նրանց ներհոսքը Իրաքի հյուսիս շարունակվում Է: ՄԱԿ-ի ՓԳԿՎ-ի խմբերը, որոնք աշխատում են տեղում, այսօր առավոտյան հայտնել են, որ անցած երկուշաբթի օրվանից ժամանել Է ավելի քան 7 հազար 100 մարդ: Նրանց մեծամասնությունը՝ յոթ հազարից փոքր-ինչ պակաս մարդ, տեղավորված Է Բարդարաշ ճամբարում՝ իրաքա-սիրիական սահմանից 140 կիլոմետր արեւելք ընկած շրջանում»,-ասել Է նա:

Մախեչիչի խոսքով՝ փախստականների մեծ մասը կանայք են ու երեխաներ, որոնք նաեւ հոգեբանական օգնության կարիք ունեն:

Ընդամենն Իրաքում, ՓԳԿՎ-ի տվյալներով, գտնվում են շուրջ 229 հազար սիրիացի փախստականներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]