Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Եվրամիությունը երբեք չի համաձայնի «կոշտ» Brexit-ին. Տուսկ

Եվրամիությունը երբեք չի համաձայնի «կոշտ» Brexit-ին. Տուսկ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել Է, որ ԵՄ-ն երբեք չի ընդունի ԵՄ-ից առանց համաձայնագրի Մեծ Բրիտանիայի դուրս գալը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Մենք պետք Է պատրաստ լինենք ցանկացած սցենարի: Բայց մի բան պետք Է հասկանալի լինի. ինչպես ես շաբաթ օրն ասացի (Մեծ Բրիտանիայի) վարչապետ Ջոնսոնին, «կոշտ» Brexit-ը երբեք չի լինի մեր որոշումը»,-ասված Է Տուսկի՝ Եվրախորհրդարանին ուղղված հայտարարության մեջ, որը հրապարակվել Է հոկտեմբերի 22-ին:

Փաստաթղթում նշվում Է, որ այժմ Տուսկը ԵՄ-ի ղեկավարների հետ կոնսուլտացիաներ Է վարում Brexit-ի հետաձգման վերաբերյալ Լոնդոնի խնդրանքի շուրջ: Այդ հարցի վերաբերյալ ԵՄ-ի որոշումն սպասվում Է «առաջիկա օրերին»: Նախօրյակին հաղորդվել Էր, որ Բրիտանիայի Համայնքների պալատի խոսնակ Ջոն Բերքոուն որոշել Է մերժել Brexit-ի պայմանների վերաբերյալ համաձայնագրի շուրջ հոկտեմբերի 21-ին քվեարկություն անցկացնելու խնդրանքը, որը երկրի կառավարությունը ձեռք Է բերել Բրյուսելի հետ:

Սպասվում Է, որ Համայնքների պալատում Brexit-ի գործարքի շուրջ քվեարկությունը կկայանա այս շաբաթ ավելի ուշ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]