Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կրասնոյարսկի մերձակայքում ամբարտակի փլուզման վայրում հայտնաբերված սեյֆը 18 կգ ոսկի Է պարունակում

Կրասնոյարսկի մերձակայքում ամբարտակի փլուզման վայրում հայտնաբերված սեյֆը 18 կգ ոսկի Է պարունակում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոսկու քաշը, որը հայտնաբերվել Է Կրասնոյարսկի երկրամասում ամբարտակի փլուզման վայրում, կազմում Է 18 կիլոգրամ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել Է իրավապահ մարմինների մի աղբյուր:

«Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) փրկարարների կողմից հայտնաբերված չհրկիզվող պահարանում ընդամենը գտնվում Է 18 կիլոգրամ ոսկի»,-ասել Է նա: Նրա խոսքով՝ չհրկիզվող պահարանը պահվում Էր շինություններից մեկում, որն ավերել Էին ջրահոսքերը: Ընդամենն ամբարտակի փլուզման հետեւանքով ջուրը քշել-տարել Է ժամանակավար տիպի երկու հանրակացարան ու եւս երեք շինություն:

Ինչպես լրագրողներին հայտնել Է ՌԴ Հետաքննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն, փակ մետաղյա չհրկիզվող պահարանը գտնվել Է լճախորշերից մեկի ցամաքեցումից հետո: Հետաքննությունը պլանավորում Է միջնորդել կալանք դնելու ոսկու վրա՝ տուժածների կողմից հնարավոր հայցապահանջները փոխհատուցելու համար:

Կրասնոյարսկի երկրամասում ամբարտակի կասկադի փլվելու հետեւանքով զոհվել Է 15 մարդ, հինգի ճակատագիրը մնում Է անհայտ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]