Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Փաշինյանը անտառների պահպանումն ու վերականգնումը կառավարության առաջնահերթություններից է համարում

Փաշինյանը անտառների պահպանումն ու վերականգնումը կառավարության 
առաջնահերթություններից է  համարում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հանուն անտառների. գլոբալ ջանքերը և Հայաստանը» խորագրով համաժողովը, որը կազմակերպել են «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը և Հայաստանի ամերիկյան համալսարանի Հակոբյան բնապահպանական կենտրոնը՝ համախմբել էր անտառվերականգնման ոլորտի համաշխարհային առաջատարներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համաժողովին ներկա էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Համաժողովի նպատակն է նպաստել Հայաստանի հանձնառությանը՝ կրկնապատկելու երկրի անտառային մակերեսը մինչև 2050 թվականը, ինչպես նաև բաց և ակտիվ քննարկումներ ծավալել աշխարհում անտառների պահպանության և վերականգնման խնդիրների շուրջ:

Նիկոլ Փաշինյանն իր ելույթում շեշտեց, որ անտառների պահպանումն ու վերականգնումը ՀՀ կառավարության գործունեության առաջնահերթություններից է:

«Մեր երկիր արդեն տևական ժամանակ է, ինչ կանգնած է անտառային տարածքների կենսունակության անկման մարտահրավերի առաջ: Այս բացասական երևույթը ի հայտ է եկել մեր երկրի անկախության առաջին իսկ տարիներին ի հայտ եկած մի շարք խնդիրների պատճառով՝ մասնավորապես էներգետիկ ոլորտում: Հետագայում այդ ամենին միացել է նաև կլիմայի գլոբալ փոփոխության միտումը»,- շեշտեց Փաշինյանը:

 Նրա խոսքով՝ նմանատիպ միջոցառումերը շատ կարևոր են մտքերի փոխանակման և միջազգային փորձի ուսումնասիրման տեսանկյունից: Փաշինյանն ընդգծեց, որ տվյալ համաժողովը միավորում է ոլորտի համաշխարհային մասնագետներին, որոնցից շատ բան կա սովորելու:

Հայաստանի ամերիկյան համալսարանի Հակոբյան բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանը նշեց, որ Հայաստանում անտառների պահպանումը շատ կարևոր խնդիր է, ինչպես նաև նոր անտառների տնկումը:

««Էյ Թի Փի» ծրագիրը փորձում է կայունություն ապահովել տեղական էկոհամակարգերի ոլորտում: Վերջին տարիներին Հայաստանում հազարավոր հա ծառեր են տնկվել, ստեղծվել են հարյուրավոր աշխատատեղեր և մի շարք երեխաներ կրթվել են անտառի վերականգնման մասին գիտելիքներով»,- ասաց Ամիրխանյանը և հավելեց, որ իրենք շատ են գնահատում ՀՀ կառավարության մասնակցությունը անտառների պահպանման վերաբերյալ համաժողովին:

Համաժողովի օրերին կկազմակերպվեն այցելություններ Դիլիջան ազգային պարկ և «Էյ Թի Փի» տնկարաններ, կենտրոններ և ծառատունկի վայրեր:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]