Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ո՞ր այգիներում են նախընտրում զբոսնել Երևանի բնակիչները. սոցհարցում

Ո՞ր այգիներում են նախընտրում զբոսնել Երևանի բնակիչները. սոցհարցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բրեվիս» ընկերությունը սոցհարցում է անցկացրել՝ պարզելու համար, թե ո՞ր այգիներում են նախընտրում զբոսնել Երևանի բնակիչները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հարցման մասնակիցների 33.9 տոկոսը նշել է, որ առհասարակ այգիներ չեն այցելում:

Հարցման մասնակիցների 8.2 տոկոսը հայտնել է, որ նախընտրում է զբոսնել Երևանի 2800-ամյակի այգում, 6.2 տոկոսը նախընտրում է զբոսնել Թումոյի այգում, 5.9 տոկոսը՝ Օղակաձև այգում:

Մասնակիցների 5 տոկոսը նախընտրում է զբոսնել Վահան Զատիկյանի անվան այգում, 3.9 տոկոսը՝ Հաղթանակ զբոսայգում, 3 տոկոսը՝ Սիրահարների այգում:

Այս կամ այն այգին նախընտրելու հարցում քաղաքացիների գերակշռող մասն առաջնորդվում է տեղանքի հարմարությամբ,  7 տոկոսը առաջնահերթությունը տալիս է կանաչապատ տարածքների առկայությանը, 2.7 տոկոսի համար կարևոր են սրճարանների առկայությունը, 1․9 տոկոսի համար՝ այգու նորաբաց լինելը և  1.2 տոկոս քաղաքացիներ կարևորում են ֆիզիկական վարժություններ անելու համար նախատեսված հարմարանքների առկայությունը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]