Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ֆրանսիացի փորձագետները կաջակցեն Հայաստանում աշխարհագրական նշումով գինիների համակարգի ներդրմանը

Ֆրանսիացի փորձագետները կաջակցեն  Հայաստանում աշխարհագրական նշումով 
գինիների համակարգի ներդրմանը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին, դեսպանության գյուղատնտեսական հարցերի խորհրդական Ալեքսանդր Մարտինեսին և Հայաստան ժամանած մի շարք փորձագետների:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել Ֆրանսիայի գյուղատնտեսության նախարարության կողմից Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի և Մտավոր սեփականության գործակալության հետ համատեղ իրականացվող աշխարհագրական նշումով գինիների համակարգի ներդրման նպատակով տեխնիկական օժանդակությանը վերաբերող հարցեր:

Հյուրերը համառոտ ներկայացրել են աշխարհագրական նշումների ոլորտում ֆրանսիական փորձը: Մտքեր են փոխանակվել ոլորտում տեղի ունեցող վերջին զարգացումների շուրջ: Արտակ Քամալյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսության ոլորտի կայուն զարգացման համար աշխարհագրական նշումներն ունեն կարևոր նշանակություն և Հայաստանն ակնկալում է ֆրանսիական կողմի աջակցությունը գործընթացը բարձր մակարդակով կազմակերպելու և իրականացնելու հարցում:

Քննարկվել են նաև որոշ ալկոհոլային խմիչքների ապրանքային նշանների պաշտպանությանը, արտասահմանյան շուկաներում հայկական գինեգործական և կոնյակագործական արտադրանքի բարձր որակի և մրցունակության ապահովմանը վերաբերող հարցեր։

Դեսպանության գյուղատնտեսական հարցերի խորհրդական Ալեքսանդր Մարտինեսն իր հերթին նշել է, որ ֆրանսիացի փորձագետները հետաքրքրված են համագործակցություն ծավալել նաև անասանաբուծության ճյուղում, ագրարային կրթության և մասնագետների վերապատրաստման ոլորտներում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]