Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Georgian Airways-ը տոմսերի վաճառք է սկսել Մոսկվայից Թբիլիսի չվերթների համար՝ Երեւանում վայրԷջքով

Georgian Airways-ը տոմսերի վաճառք է սկսել Մոսկվայից Թբիլիսի չվերթների համար՝ Երեւանում վայրԷջքով

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Georgian Airways ավիաընկերությունը Մոսկվայից Թբիլիսի ավիատոմսեր Է առաջարկել Երեւանում կեսժամյա վայրԷջքով՝ առանց ուղեւորների ու բեռների դուրսբերման, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

Ավիաընկերության մամուլի ծառայությունում նշել են, որ Երեւանում ուղեւորներին հարկ չի լինի դուրս գալ օդանավից եւ տեղափոխվել այլ ինքնաթիռ: «Ռուսաստանի ու Վրաստանի միջեւ ուղեւորների հարմարավետ փոխադրումն ապահովելու համար Երեւանում վայրԷջքի ընթացքում նրանք կմնան օդանավում, նրանց բեռները չեն տեղափոխվի, իսկ տարանցման առավելագույն ժամանակը կկազմի 35 րոպե»,-հավելել են Georgian Airways-ում:

Մեկ մարդու հաշվով տոմսերի արժեքը կազմում Է 193 եվրո՝ երկու ուղղությամբ:

Ավիաճյուղի աղբյուրը «Ինտերֆաքս-Տուրիզմ» պորտալին պատմել Է, որ միջանկյալ վայրԷջքներով մինչեւ Թբիլիսի չվերթներն իրականացվում են Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ թռիչքների արգելման պահից:

«Դրանում ոչ մի նոր բան չկա: Վրացական ավիաընկերությունները կարող են ՌԴ-ից կատարել տարանցիկ չվերթներ, դա օրենքի խախտում չԷ»,-ընդգծել Է նա: Հիշեցնենք, որ հունիսի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր Է ստորագրել, որը ռուսական ավիաընկերություններին ժամանակավորապես արգելում Է հուլիսի 8-ից ՌԴ-ի տարածքից չվերթներ կատարել Վրաստան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]